Posted in Uncategorized

փետ

1․ Ներկայացնել կանաչ էվգլենաի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվացքը։



2․ Էվգլենայի բազմացումը



3․ Ներկայացնել հողաթափիկ ինֆուզորիաի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվացքը։



4․ Հողաթափիկ ինֆուզորիաի բազմացում (սեռական և անսեռ)



5․ Միաբջիջ կենդանիների առաջացրաց հիվանդություններ, վերցնել մեկ օրինակ և ուսումնասիրել (օրինակ Մալարիա, դիզենտերիա, քնախտ և այլն)



6. Հղումներով ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։

Posted in Uncategorized

Գործնական քերականություն..

1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-գիրք, շուն, գինի, կին

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-գրքի, շան, գինու, կնոջ

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-գրքին, շնին, գինուն, կնոջը

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-գրքից, շնից, գինուց, կնոջից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-գրքով, շնով, գինով, կնոջոց

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-գրքի մեջ, շան մեջ, գինու մեջ, կնոջ մեջ

2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:3

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։

Posted in Uncategorized

Լենական

Երբևէ եղե՞լ եք Արցախում, ինչ տեսարժան վայրեր կան այնտեղ:

Ես եղ ել եմ Արցախում 2018թ-ի ամառը։ Ես գնացել էի Գանձասարի վանք, Շուշիի վանք, Ստեփանակերտ քաղաք և այլն

Ինչ պատմություններ գիտեք արցախյան հերոսամարտի հետ կապված:

Ես գիտեմ, որ Արցախյան հերոսմարատը սկսվել է 1991թվականին և վերջացել է 1994թվականին, հայերի հաղթանակով։

Posted in Uncategorized

Գանձասար

Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք)։ Դասական տառադարձությամբ Աղուան։

Posted in Uncategorized

Պարապունք 40

Թեմա՝ Խնդիրների լուծում գծային հավասարումների օգնությամբ
Աշխատանք դասագրքից.
համարներ 348-352, էջ՝ 100

348.

ա) 8x+x-25

28+8x-x

28:7=4

4×8=32

բ) 6x+x-25

25+6x-x

25:5=5

5×6=30

349. 

10:2=5

350.
շների քանակ = x
կատուների քանակ = 10 – x
56 = 6x + 5(10 – x) = 56
6x + 50 – 5x = 56
6x – 5x + 50 = 56
x + 50 = 56
x = 56 – 50
x = 6
10 – x = 10 – 6 = 4

Posted in Uncategorized

ՓԱՐՎԱՆԱ

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

Posted in Uncategorized

ՀՀ-ն ատոմային էլեկտրակայան

Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), Հայաստանումգործող ատոմակայան, միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։

Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով կայանը փակվեց։

Posted in Uncategorized

Գործնական քերականություն

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Որոշյալ դերանուններ
Որոշյալ դերանունները, առանց կոնկրետ անվանելու, ցույց են տալիս տվյալ դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ, դրանց ամբողջությունը կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առանձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը),յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշային իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ արտահայտողները հոլովվում են։ Դրանք հոլովվում են գոյականի նման:

Անորոշ դերանուններ
Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը – մի քանիսի – մի քանիսին – մի քանիսը – մի քանիսից – մի քանիսով – մի քանիսում։ Ոմն դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝ Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց ոմանցից-ոմանցով։

Ժխտական դերանուններ

Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։ Սրանց յուրահատկությունն այն է, որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք չհեռացավ։ Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլովվում են գոյականների նման:

Առաջադրանքներ

  1. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
  2. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
  3. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
  4. որտեղ, քանի, ինչպես, ինչու
  5. իրար, որերորդ, քանիսը, այլ

2.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

  1. ով, ինչ, երբ, սույն
  2. ողջ, քանի, ինչու, որ
  3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
  4. իրար, որերորդ, քանիսը, այլ
  5. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
  6. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
  7. համայն, սույն, միևնույն, ինչ
  8. այսպես, այդպես այնպես, որքան
  9. սա, դա, նույնտեղ, այնչափ
  10. 4.Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք:
    Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք. Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։

5. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի  նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»:

Աշխարհի ամենահայտնի բառերից է ,,Ալոն,, :։ .Այսօր դա օգտագործում ենք որպես հեռախոսային տերմին, բայց այդ բառը ավելի հին է քան հենց ինքը հեռախոսը։ ,,Ալո,, նշանակում է լսում եմ։

6. Տեքստը փոխադրի՛ր  երեք-չորս նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում և որոշեցին մրցել։ Նապաստակը վստահեր իր ուժերի վրա և ճանապարհին քնեց։ Իսկ կրիան գիտեր, որ դանդաղավազ էր և առանց հանգստանալու վազում էր։ Ի վերջո հաղթեց կրիան, որովհետև աշխատասեր էր։

  1. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:

Իրականում կան այդպիսի մարդիկ, բայց նրանք ցավոք շատ քիչ են։

գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին: