Գրիր՝ որ շարքում ինչ խոսքի մասեր են։
Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:
Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
2․ Տրված նույնանուններից կազմի՛ր նախադասություններ
անցավ, բազուկ, կուրանա, զատիկ, վայրի, անտառ
3․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների):
Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:
4․Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն։