Posted in Պատմոււթյուն

Բաշ Ապարանի Ճակատամարտ

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սարդարապատի ճակատամարտի (1918) ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է 9-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան՝ փորձելով Երևան արշավել հյուսիսից և դուրս գալ Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը՝ նրան կտրելով Երևանից: Թուրքական այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Հայկական կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել ինչպես հայ, այնպես էլ եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ: Մարտերի ընթացքում թուրքական հրոսակները գլխովին ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտը Սարդարապատի ճակատամարտի և Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ կարևոր դեր է խաղացել դեպի Երևան և Արարատյան դաշտ թուրքական զորքերի արշավանքները կասեցնելու գործում:

Posted in Պատմոււթյուն

Պատմություն

1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմ պայմանագիր։
1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմ պայմանագիր։
1806-1812թթ ռուս-թուրկական պատերազմ պայմանագիր։
1828-1829թթ ռուս-թուրկական պատերազմ պայմանագիր։
1877-1878թթ ռուս-թուրկական պատերազմ պայմանագիր։
Ձևակերպել «Հայկական հարց» և «Արևելյան հարց» հասկացություններ։

Posted in Պատմոււթյուն

պատմ

ռաջադրանք

Առաջադրանք 1

Դասարանական աշխատանք

Վերհիշիր նախորդ տարվա թեմաներից , հիմնավորիր ինչով է տպավորվել/Հայոց պատմություն 7-րդ դասարան, 15 նախադասությամբ/:

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ ……….և ……….. մղած վերջին պատերազմներում: …………. կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն ………. հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում ………… և ………… պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի …………… մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ ……….` Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Խնդրում եմ տանը ներբեռնել-Հայոց պատմություն 8Համաշխարհային պատմություն 8

Ներկայացնել  ՙՙազատագրական պայքար՚՚, «հեղափոխություն»հասկացությունների բացատրությունը:

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները/ կարդալ էջ 7-10, պատասխանել  հարցերին:

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:
  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:
  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

/Այս տեղեկությունը ձեզ կօգնի ժամանակագրությամբ /թվականներով / քարտեզի վրա նշել նրա անցած ուղին:/

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական  շարժման զարթոնքը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:

Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

https://www.youtube.com/watch?v=n9cqGh5AWLg Իսրայել Օրի

Առաջադրանք 2

Դասարանական աշխատանք

Պատրաստվում ենք քննարկման

Բաժանվում ենք երկու խմբի, յուրաքանչյուր խումբ հիմնավորում է իր պատասխանը:

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ:

Տանը

Մեկ խմբի տեսանկյունից պատասխանի հիմնավորում/մեկ էջի սահմանում/:

Posted in Պատմոււթյուն

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին: Սելջուկ թյուրքերը 1047թ. 20000 զորքով 1 անգամ ատրպատականից ներխուժեցին հայաստան նրանք գրեթե դիմադրության չհանդիպեցին ,կողոպտեցին ու ավերեցին հայկական բնակավայրերը սպանեցին կամ գերեվարեցին 1000 ավոր հայերի 1048թ. Երկրորդ անգամ 100000 անոց զորքով նորից հարցակվեցի հայաստանի վրա կրկին ավերեցին իրենց ճանապահին ամեն ինչ 1054թ. Տուղրիլ բեկի արշվանքին կատաղի դիմադրություն էին կազմակերպել Կարսի և մանազ կերտի բնակ չու թյունը այս պայքարում աչքի ընկավ Թաթուլ անունով մի զորական տուղրիլ բեկը չհարող ացավ գրավել :

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները: Բյոզ անդյան իր իշխանությունն ամրապնդելու համար թոլացրելեր հայաստանը զրկել եր նրան զինուժից և բարձր հարկեր էր սահմանել։

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը: Բագրատունյաց թագաորությունը հիմնադրվել է 885 թվականին իսկ Զաքարյանների իշխանապետությունը ավելի ուշ 1008-1490 թվականներին:Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահիվ:Զաքարյանների իշխանապետությունը կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում: Ոչ որովհտև երբ սերջուկ թուրքերը գրավեցին Հայաստան, սկսեցին կիսով չափով կառավարում էին օրինակ ՝ զինուճը, տնտեսությունը, զեկավարը, ու կազմակերպող ուժերը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Posted in Պատմոււթյուն

Կիլիկյաի

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ– արևելքում էր: Այն չափազանց բարենպաստ դիրք ուներ: Հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները: Կիլիկիայի տարածքը բաժանված էր երեք մասի. հյուսիս– արևելքը կոչվում էր Լեռնային Կիլիկիա, հարավարևելյան շրջանները հայտնի էին Դաշտային Կիլիկիա անունով, իսկ արևմտյան մասը՝ Քարուտ Կիլիկիա: Լեռնանցքները և կիրճերը պաշտպանական ամուր պատնեշներ էին ստեղծում: Եթե թշնամուն նույնիսկ հաջողվում էր ներխուժել Կիլիկիա, ապա բնակիչները կարողանում էին փակել նրանց վերադարձի ճանապարհները և զգալի կորուստներ պատճառել: Հարավում ընկած Միջերկրական ծովը ոչ միայն բնական պատնեշ էր, այլև առևտրական կապերի հնարավորություն էր ընձեռում:Կիլիկիայի տարածքը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման նպաստավոր պայմաններ էր ապահովում:

Cilician_Armenia-hy.svg.png

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում, իսկ X դ. արդեն զգալի թիվ էին կազմում: XI դ. կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված թուրք–սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ: Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը: Արդեն XI դ. երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք ընկած հայաբնակ շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում նաև Կիլիկիայի, Կապադովկիայի, Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի մի շարք գավառներում: Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը: 1080 թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095–1100 թթ.): Այսպես նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: 1098 թ. Կոստանդինը բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝ Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:  Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ինչպես Բյուզանդիան, այնպես էլ սելջուկները: Կոստանդինը ստիպված էր պայքարել երկու թշնամիների դեմ: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով նրանց ուշադրությունը շեղեց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրապնդելու և ընդարձակելու նորաստեղծ իշխանությունը: Խաչակիրների հետ սկսեցին համագործակցել Կիլիկիայում հաստատված հայ իշխանները: Սակայն խաչակիրների և հայերի փոխհարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Թորոս Առաջին. (1100-1129թթ.): Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, 1104 թ. գրավեց Սիս և Անավարզա (Անաբարզա, Անարզաբա) քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107 թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին և դուրս քշեցին երկրից:

Լևոն I– ը (1129–1137 թթ.): Նա ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը բախվեցին խաչակիրների և բյուզանդացիների հետ: Խաչակիրներն առաջին արշավանքի ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները խլել էին սելջուկներից և հաստատվել այնտեղ: Լևոնը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով:

Թորոս II– ը (1145–1169 թթ.) իր շուրջը համախմբված հայկական փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա գրավեց Վահկան, Անավարզան, Մսիսը, Տարսոնը: 1152 թ. Կիլիկիա մտավ բյուզանդական մի մեծ բանակ, որին միացան նաև Արևմտյան Կիլիկիայի հայ իշխանների տրամադրած զորքերը և պաշարեցին Մսիս քաղաքը: Մթության քողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս II– ը նշանակալից գործ կատարեց: Նա վերականգնեց հայկական պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ: Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց կաթողիկոսության մշտական նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը:

Մլեհ (1169–1175 թթ.):  Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի մի մասը դեռևս Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Իսկ արևելյան մի քանի շրջաններ պատկանում էին խաչակիրներին: Երկրի հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել հույներից և խաչակիրներից: Այդ դժվարին խնդիրն իրագործելու համար Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և 1173 թ. դարձրեց երկրի մայրաքաղաք: Նրա վարած քաղաքականությունը և կատարած բարեփոխումները նպաստեցին հայոց պետության ամրապնդմանը և հզորացմանը: Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, դասագիրք, էջ 123-130, համացանց:

Առաջադրանք 2

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն  Մեծագործ

Լևոն Բ-ի հռչակումը «Հայոց թագավոր»

Նկարագրել քաղաքական իրադրությունը Մերձավոր արևելքում Լևոն Երկրորդի գահ բարձրանալու նախօրյակին:

Բնութագրել Կիլիկյան հայոց թագավորության հռչակման պատմական նշանակությունը:

Նկարագրել Լևոն Մեծագործի վարած քաղաքականությունը երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական հզորությունը ամրապնդելու համար:

Կիրակոս Գանձակեցու Լևոն Երկրորդի թագադրման  նկարագրությունը:

Աղբյուրները Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-135, համացանց

Լրացուցիչ տեղեկություններ

«Հայոց ժառանգորդ Զաբել թագուհի»

Posted in Պատմոււթյուն

Մայիսի 10-15

Հեթումյան արքայատոհմի հաստատումը: Հեթում Առաջին: Թագավորության թուլացումն ու անկումը:

  • Պատմել Հեթումյան արքայատոհմի հաստատման ընթացքի մասին: Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ:

Գահակալության խնդիրը լուծելու համար հայ ավագանին Տարսոն քաղաքում ժողով հրավիրեց և որոշեց այս անգամ Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226 թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ վերջապես լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց (1226–1270 թթ.), և հիմք դրվեց Հեթումյանների արքայատոհմին: XIII դ. կեսերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ:Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև հայկական պետության առջև: Հայոց արքունիքը որոշեց բանակցություններ սկսել մոնղոլների հետ: Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումը եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին, ուղարկեց Մոնղոլիա: Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը ու վերադարձնելու մահմեդականներից խլված տարածքները: Հեթում I– ը 1254 թ. գարնանը մեկնեց Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում՝ կնքելու հայ–մոնղոլական դաշինքը: Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ–մոնղոլական դաշինքը: Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ: Հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից:

  • Ներկայացնել 1254թ.-ի հայ-մոնղոլական դաշինքի դրական, բացասական կողմերը Կիլիկյան Հայաստանի Հեթում I– ը 1254 թ. գարնանը մեկնեց Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում՝ կնքելու հայ–մոնղոլական դաշինքը:

Դրական կողմերը.

Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ–մոնղոլական դաշինքը: Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ:

Հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից

Բացասական կողմերը.

Վերադարձնելու մահմեդականներից խլված տարածքները:

  • Պատմել Կիլիկյան թագավորության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության պայքարի ընթացքի մասին: 1250 թ. Եգիպտոսում իշխանությունը բռնազավթեցին մամլուքները: Նրանք գնված ստրուկներ էին, որոնք ծառայում էին սուլթանի անձնական կայազորում

1250 թ. Եգիպտոսում իշխանությունը բռնազավթեցին մամլուքները: Նրանք գնված ստրուկներ էին, որոնք ծառայում էին սուլթանի անձնական կայազորում: Անտիոքի իշխանության վրա մի քանի արշավանք կազմակերպելուց հետո մամլուքները որոշեցին հարձակվել Կիլիկիայի վրա: 1266 թ. նրանք շարժվեցին դեպի Կիլիկիա: Հայ– եգիպտական զորքերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1266 թ. Մառի կոչված վայրում: Փոքրաթիվ հայկական ուժերը քաջաբար դիմադրեցին, բայց անհավասար մարտում պարտություն կրեցին: Զոհվեց նաև Հեթում I– ի մի որդին, իսկ մյուսը՝ Լևոնը, գերի ընկավ: 1268 թ. մամլուքները կարողացան գրավել Անտիոք քաղաքը: 1270 թ. գահն անցավ եգիպտական գերությունից ազատված Լևոն II– ին (1270–1289 թթ.): Մամլուքների հարձակումները վերսկսվեցին 1275 թ.: Նրանք ներխուժեցին Կիլիկիա, գրավեցին և ավերեցին Մսիս քաղաքը և շրջապատեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն չկարողանալով գրավել միջնաբերդը: 1285 թ. Լևոն II– ը ստիպված էր տասը տարի ժամկետով զինադադար կնքել Եգիպտոսի հետ: Շուտով մամլուքների արշավանքները վերսկսվեցին: 1292 թ. նրանք պաշարեցին ու գրավեցին հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքը: Սպանվեցին բազմաթիվ հոգևորականներ, իսկ մյուսները Ստեփանոս Հռոմկլայեցի կաթողիկոսի հետ գերի տարվեցին: Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար Կիլիկյան Հայաստանը սկսեց բանակցություններ վարել Բյուզանդիայի, Արևմտյան Եվրոպայի երկրների և պապականության հետ: Օգնության դիմաց հայերը խոստանում էին որոշ զիջումներ կատարել հունական և հռոմեակաթոլիկական եկեղեցիներին: Այս խնդիրը քննարկվեց 1307 թ. Սիս քաղաքում հրավիրված ժողովում: Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորքերի հրամանատարը 1307 թ. հյուրասիրության պատրվակով Անավարզա հրավիրեց Լևոն III– ին, նախկին թագավոր Հեթում II– ին և 40 հայ իշխանների ու սպանել տվեց նրանց: Հեթում II– ի մյուս եղբայր Օշինը կարողացավ մոնղոլներին դուրս քշել Կիլիկիայից և երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը (1308–1320 թթ.):Արևմուտքից օգնություն ստանալու ակնկալիքով Օշին թագավորն ու Կոստանդին կաթողիկոսը 1317 թ. Ադանայում նոր ժողով հրավիրեցին, որը վերահաստատեց Սսի ժողովի որոշումները:

  • Ներկայացնել Կիլիկյան Հայաստանի թուլացման անկման մի քանի պատճառները, հիմնավորել: Փոքրաթիվ հայկական ուժերը քաջաբար դիմադրեցին, բայց անհավասար մարտում պարտություն կրեցին:

Պատճառներ.

  • Դաշտային Կիլիկիան նվաճելուց հետո մամլուքները որոշեցին նվաճել նաև Լեռնային Կիլիկիան: Մամլուքների 60–հազարանոց բանակը պաշարեց Սիս մայրաքաղաքը: Հերոսական ջանքերի շնորհիվ հայերը կարողացան անառիկ պահել մայրաքաղաքը:
  • Մամլուքները և կարամանները (թուրքմենական ցեղ) կրկին պաշարում են մայրաքաղաքը: Պաշարվածները, դրսից ոչ մի օգնություն չստանալով, հրկիզում են քաղաքը և քաշվում միջնաբերդ:
  • Ռազմամթերքի և սննդամթերքի պակասը ստիպում է 1375 թ. ապրիլի 16– ին հանձնել նաև միջնաբերդը:
  • Հայոց պետականության անկումից հետո Կիլիկիայում երկար ժամանակ մեծ թվով հայ իշխանական տներ պահպանում էին իրենց գոյությունը: Սակայն նեղվելով կարամանների և մամլուքների միջև անընդհատ ընթացող պատերազմներից ու ծանր հարկերից՝ Կիլիկիայի հայ բնակչության և իշ139 խանների մի մասը ևս ստիպված հեռացան հայրենիքից՝ հիմնականում հաստատվելով Կիպրոսում, Իտալիայում, Ֆրանսիայում:
Posted in Պատմոււթյուն

Աշոտ Բ

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
    Աշոտ երկաթը գահ պետք էր բարձրանալ ժառանգությամբ բայց խալիթը ուղարկում է Գագիկին:
  • Բնութագրել Աշոտ Երկաթին:
  • Աշոտ երկաթը շատ քաջ է և այդ օրոք ստացել է երկաթ անվանումը: 
  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
    Առաջին հաղթանակը դա այն ժամանակ է երբ Աբոտ Բ-ն Սևանա կզում նրան շրջապատել էին: Աշոտ երկաթը նաև ստեղծեց մայրաքաղաք Երազգավորսը:
  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
    Երազգավորս քաղաքը դարձավ մայրաքաղաք: 
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել
  • 10-րդ դարում հայերի և արաբերի պայքարը մտնում է վիճական փուլ: Հայ իշխաները սկսում են դավճանել: Աշոտ երկաթի դեմ ապստամբել են արքայի աները Գարդմանի իշխան Սահակ Սևադան, և Ուտիքի իշխան Ցլիկ Ամրամը։
  • Գառնու ամրոցում բնակվում էին հայաստանի թագուհի Սահականուշը և Գվեորգ մարզպետունու կնու ու իշխան Գոռը Սահականուշի համար ամենասիրելի դայակը դա Սեդան է և նա խնդրում է պատմել Աշոտ Բ-ի մասին: Դայակը պատմում է ինչպես Սմբատ Ա-ն պայքարում Յուսաֆի հետ և իր մահից հետո Աշոտ Բ-ն ուզեց վրեժ լուծել և թե ինչես ստացավ երկաթ կոչումը և այլն:Եվ Սեդան խոստովանում է որ Աշոտ Բ-ն սիրել է Ցլիկ արամի կնոջը Ասպրամին Բայց Թագուհին արդեն տեղյակ եր այդ լուրի մասին:
  • Իշխան և զորապե Գեվորգ Մարզպետունին այցելում է ապստամբ կույր Սահակ Սևադային: Վերւերս և նրա որդին էլ է կուրացել Աշոտ Բ-ի կողմից որպես պատիժ ապստամբության համար: Այդ օրվանից Սահակը ուզում է վրեժ լուծել:Քանի որ դժվար տարիներ էր Մարզպետունին ծնկաչոք եղավ և աղաչեց որ նա ների արքային: Եվ նա հասկանում է ու ներում: Հետո Մարզպետունի գնում է Ցլիկ Արամի մոտ Համանման առաքելուցյամբ: Ցլիկ Արամը շատ է զարմանում Սահակի որոշման մասին Բայց քանի որ Արամի կինը Ասպրամը դավաճանել է իրան Աշոտ երկաթի հետ դա պատճառ է դառնում կազմակերպված ապստամբության: Մարզպետունի խնդրանքները չեն համոզում Արամին և Մարզպետունին գնում է արքայի մոտ: Ճանապարին հանդիպում է աբխազաց իշխան Բերին, ով եկել է Ցլիկ Ամրամին օժանդակելու։ Այս ամենը լսելով Աշոտ երկաթը որոշում է զորք հավաքել և գնալ ապստամբերի դեմ:Զորք են հավաքում ճանփա ընկնում բայց ոչմի ապստամբի չեն հանդիպում և նրանք որոշում են գիշերել Ավերակ բերդում և հանկարծակի շրջապատում են բերդը Արամիը և Բերը քաջերը հերոսաբար դիմանում են ապստամբությանը բայց Աշոտ Բ-ն խորամակ քայլի է դիմում նա և երկու ձավոր Արամի առաջ են հայտնվում և սլանում ազատվելով օղակից իսկ Գեվորգ մարզպետունու զորքին բաց են թողում:Հովանես Ե ուզում են ապստամբել բայց նա փաղչում է Արիվանք և շարունակում եկեղեցիական կյանքը: Մի օր լուր և հասնում որ Բերշին գալիս է իր մոտ և նրանք հեռանում են դվին իսկ մնացած կաթողիկոսները թաքցնում են զրդերը և Բեշիրին թողնում են ներս: Հոգեվորակաների սպանում են գաձերի տեղը ցույց չտալու համար բայց մեկին որը պետք է գնա կաթողիկոսի մոտ ցույց տա իր վերքերը:Մարզպետունին գալիս է գառնի թագուհուն պատմում է Ավերակ բերդի եղածը և որոշ ժամանակ աշոոտը մեկնումէ կաքավաբերդ:Գառնի է գալիս կաթողիկոսը պատմում ամնինչի մասին մարզպետունին կշտամբում է փախուստի համար և ուղարկում Դվին բայց կաթողիկոսները վախում են գնացին սևանա կղզի Դրանից հետո նա ուղևորվում է Բյուրական։
Posted in Պատմոււթյուն

պատմություն

.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի — Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։
8-րդ դարի 1 կես
Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։
8-րդ դարի 1 կես
Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։
8-րդ դարի 2 կես
Ք.ա.827 — 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։
9-րդ դարի 2 կես

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:
2010 — 21-դր դարի 1 կես
2007 — 21-րդ դարի 1 կես
3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 
    Ուսումնաասիրում են հուշարձանները
  • ազգագրագետները 
  • դրամագետները
    Դրամագետները ուսումնասիրում են դրամական կավաքածուներ

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.- Ք.ա IX-դ վերջերին, Ք.ա 825-810թթ.
  • ներքին քաղաքականություն
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը- Սարդուրին զորեղ է Իշպուինից:

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները   Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասինՆկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը
  • անվանումը
  • լեզուն
  • կրոնը
  • առաջնորդ
  • օրենքներ/10օրենք/

7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը