Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Գրիր՝ որ շարքում ինչ խոսքի մասեր են։
Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

2․ Տրված նույնանուններից կազմի՛ր նախադասություններ
անցավ, բազուկ, կուրանա, զատիկ, վայրի, անտառ

3․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների):

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

4․Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն։

Posted in Մայրենի

տեքստային աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
  3. Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։
  4. Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։
  5. Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

Որոշել էինք շրջագայել հավա-ել ուշադրության արժանի հինավուր- ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պար-ևող պատմական հուշար-անները ճարտարապետական կոթողները։

Որոշել էինք շրջագայել հավասարել ուշադրության արժանի հինավուր ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարունակող պատմական հուշարարները ճարտարապետական կոթողները։

Շրջում էինք ձիերով հա-թահարում լեռնաշ-թաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ ար-ակելով նստում էինք բար-ունքների վրա ակնապի- նայում հազիվհազ նշմարվող օ-ագալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կ-տարներն էին խայտում արջերն էին մ-թմ-թում գնում իրենց որ-երը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշրը վրա էր հասնում ճանապար-ը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասա-սու- արձագանքներով։

Շրջում էինք ձիերով հաշթանում լեռնաշների հոգնություն պատճառող բնական խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ արակելով նստում էինք բարունքների վրա ակնապինայում հազիվհազ նշմարվող օգալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կտարներն էին խայտում արջերն էին մթմթում գնում իրենց որերը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշրը վրա էր հասնում ճանապարը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասասուծագործ արձագանքներով։

3.

  1. Հոգնության ուշադրություն
  2. Հավասարել ուշադրության արժանի հինավուր ավանդությունները
  3. Հավասարել հիացմունքների հուշարարները
  4. Հաշթանում խոչընդոտների պատճառող բնական խոչընդոտները
  5. Ձիերով հաշթանում

4.

  1. Հոգնության ուշադրություն
  2. Հավասարել ուշադրության արժանի հինավուր ավանդությունները
  3. Հավասարել հիացմունքների հուշարարները
  4. Հաշթանում խոչընդոտների պատճառող բնական խոչընդոտները
  5. Ձիերով հաշթանում


5.

  1. Ճանապար
  2. Վստահում
  3. Կտար
  4. Ավանդ
  5. Բացատ


Առաջադրանքները՝ Մարգարիտ Սարգսյանի

Posted in Մայրենի

Գործնական քեր.

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներովՏրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով(ճամփի կողքով), շղթա կազմած, դանդաղ ընթանում են(գնում են) ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով(գույնով)սապատները(կուզերը) մաշված են ու կախված(ծռված) են մի կողքի: Սլացող(գնացող) ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի(ամպի)նման պարուրում է(պատելեն) նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում(անտարբերթեքում)  են գլուխները: Անապատը տաղտկալի(ձանձրալի) է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է(խառնվում է) իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր(սար) է երևում, ո´չ ցածրավայր: Ահա(Հենց) այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ(տափակ) է:

Posted in Մայրենի

Հատկացուցիչ

Հատկացուցչը գոյական անդամի լրացումներից է։

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
    • իմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
    • Միշտ հիշում է նրա խոսքը:
    • աղբյուրի ջուրը բարձրացել էր ձնհալից:
    • տորոնի արմատները շատ խորն էին թափանցել:
    • Ռուսաստանի փողոցները լայն էին և ուղիղ:
  2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:
    • Արևի Լույսի պատճառով շատ խորն էին իջել:
    • Սիրով կարդում էր Թումանյանի բանաստեղծությունները:
    • Այս Երեկոն շատ խաղաղ էր:
    • Մրգի Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
    • Նախարարի Հրամանները շատ արագ էին կատարվում:
  3. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:
    • Առագաստանավի՝անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
    • Վարելահողերի՝անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
    • Հողի՝սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
    • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
    • Անձրևների և հալոցքի ջրի՝լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  4. Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածից դո՛ւրս գրել 4-5 նախադասություն, որտեղ հատկացուցիչ-հատկացյալներ կան և ընդգծել դրանք։
Posted in Մայրենի

Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1․ Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:

Օրիանկ՝ Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

Գնացքն – անցավ:
ինչը – գնացքը 
ինչ արեց – անցավ


Եկեղեցու զանգերը ղողանջում են:

ինչի – եկեցում 
ինչերը – զանգերը
ինչ արեցին – ղողանջեցին։

Մարդը դաշտում բահով փորում էր:

ում – մարդը 
որտեղ – դաշտում 
ինչով – 
ինչ էր անում – փորում էր։

Մարդու ոտքը քարին կպավ: 


Լուսացավ:

ինչ եղավ – լուսացավ ։

Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր: 

Աղջիկները ձորն իջան ջրի: 

Ովքեր որտեղ ինչ արեցին ինչու

Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:

ինչը ինչեր անում ինչպիսի ինչեր որտեղով վրայով։

2․Նախադասությունից հանի՛ր ընդգծված բառը (ենթական): Ո՞ր բառերն ու բառակապակցությունները նրա հետ դուրս եկան:

Քամու ուժը երբեմն ապշեցնում է: Թունավոր շունչը կործանում է կենդանի ամեն բան: Կատաղի պտուտահողմը ճանապարհին ամեն ինչ կործանում է: Մրրիկի սյունը կարծես երկնային վիշապ լինի: Կործանարար մրրիկը մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից(մի գավաթ անգամ չէր ջարդվել):

3․ . Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Օրինակ՝ Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց:

Լայնեզր գլխարկով կինը հարցրեց: – ( ինչպիսի գլխարկով կինը հարցրեց)

Ջղայն շունը մտավ: ինչպիսի շունը մտավ
Դաժան սիրտը քար է: ինչպիսի 
Լավ հայրն մտերիմ ընկեր է:
կեխտոտ Երկիրը պտտվում է:

4․ Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթ-ութ բառանի:

Երկիրը պտտվում է: մեր երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ և արևային համակարգում ։

Հասկանում ենք:

Ընկերները հեռանում են:

Մոռացել ես: 
դու երևի մոռացել ես քո խոստումը։

Գտա։ 
ես գտա տարիներ արաջ կորցրած գրիչը

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):

գոյական – կացին, թութակ, հովիվ.
ածական – դեղին
թվական – Հարյուր իննսուներեք, երրորդ, հինգական.
դերանուն – դու, բոլորը
բայ – մտերմանալ, ընկերանալ ,կրկնել
մակբայ – արագ, կամաց-կամաց , հավանաբար .
կապ -վրա, մասին
շաղկապ – որպեսզի, բացի, որովհետև.
ձայնարկություն – վա՜յ, ա՜խ, է՜
վերաբերական բառեր – անշուշտ, 

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:

2.Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:

Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

  1. Տրված ժխտական նախադասությունները շարունակի՛ր՝ քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`

Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազա՛նց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:

  1. Տրված նախադասությունները համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ւն դարձրու շեշտված բառերին):

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:

  1. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանոց նախադասություններ: Քանի՞ նախադասություն է ստացվում:

Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

  1. Ստեղծագործական և թարգմանչական աշխատանքներ

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

Ձմեռային հեքիաթում
Եթե ես լինեի Ձմեռ պապը
Մի տարօրինակ օր
Այլ
Թարգմանչական աշխպատանք՝ քեզ հետաքրքրող թեմայով․․․

Posted in Մայրենի

Հայոց լեզու

1․Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևում(երևալ)

2. Գարնան արևոտ օրեր ինձ հիշեցնու (հիշեցնել), որ մայիսն է:

3.  Քամին հալածում է (հալածել) մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում —-(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ։

Քամին, օրեր, շող, գրիչներ

3. Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում են:

• Ընդունվում է պատվերներ:

Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։

• Պահանջվում է վարորդներ:

4․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

• Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:

Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Posted in Մայրենի

հայոց

I

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:  Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:

Հարցերևառաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

մոգ, սակարկել, նպարավաճառ, օթոց, շքամուտք, հավակնոտ:

2. Բացատրի՛ր տրված մտքերը՝ նախ ընդգծված արտահայտությունները բացատրելով:

• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:

• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:

• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:

3. Գտի՛ր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.

• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ  ապրելը,

•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:

4. Հեղինակի խոսքում առաձնացրո՛ւ (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:

II

Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:

Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

Հարցերևառաջադրանքներ

5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

բերկրալի, հերակալ, նսեմացնել, բարապան£

6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ

եղածն ընդամենը այդքան էր:

8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:

9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝

• Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,

• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:

III

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:

— Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:

— Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:

Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:

— Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

— Շտապ տվեք,- ասաց Դելան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:

«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

Հարցերևառաջադրանքներ

10. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ավետել, կոհակել, ունելի, անպաճույճ:

11. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:

12. Բացատրի’ր տրված մտքերը:

• Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:

• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:

IV

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:

Ջիմը երբեք չէր ուշանում: Դելան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ՝մուտքի դռանն ավելի մոտիկ: Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայնները և մի պահ գունատվեց: Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմելու Աստծուն և փութով մրմնջաց.»Տեր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց՚:

Դուռը բացվեց: Ջիմը ներս մտավ և ետևից փակեց այն: Նրա դեմքը նիհար էր, մտահոգ: Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով: Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:

Լորի հոտն առած շան պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ: Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:  Ջիմը պարզապես նայում էր` հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:

Դելան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:

— Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:

— Մազերդ կտրե՞լ ես,- հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:

— Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:

Ջիմը շվարած նայեց շուրջը:

— Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն,- հարցրեց նա անմիտ համառությամբ:

— Մի փնտրիր, չես գտնի,- ասաց Դելան:- Չէ՞ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել: Այսօր նավակատիք է, Ջիմ: Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել: Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը,- շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց,- սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը: Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից: Նա գիրկն առավ իր Դելային: Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ: Ո՞րն է շատ՝շաբաթը ութ դոլա՞րը, թե՞ տարին մեկ միլիոնը: Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ: Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին (ՙՆոր կտակարանում՚ ասվում է այն մասին, որ մոգերը ոսկի, թանկարժեք ընծաներ են բերում տիրամայր Մարիամին` Հիսուսին լույս աշխարհ բերելու համար): Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր: Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը՝հետո:

Հարցերևառաջադրանքներ

13. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

նավակատիք, ընդարմանալ:

14. Դուրս գրիր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,

• վախեցած է:

15. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

16. Բացատրիր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

V

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

— Սխալ չհասկանաս ինձ, Դել,- ասաց նա,- ոչ մի սանրվածք ու կտրված մազ չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելային սիրելուց: Սակայն բաց արա այդ փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր-ինչ ապշեցի:

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը: Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո, ավա¯ղ, իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմելու այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը:

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը` կողքերին հավաքելու համար: Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելան, դիտելով ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր: Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելայի շագանակագույն մազերի գույնն ունեին: Դրանք թանկ արժեին: Դելան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից: Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը:

Այնուամենայնիվ, Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

Չէ՞ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը: Փութով` բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան: Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ:

— Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ: Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ: Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին: Ինձ տուր այն: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:

— Դել,- ասաց նա,- ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան: Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար: Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար: Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Հարցերևառաջադրանքներ

17. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ագուցել, անհապաղ, տոչորվել, բաղձալի:

18. Բացատրիր ընգծված բառերի անհրաժեշտությունը տրված նախադասությունների մեջ.

• Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

• Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

19. Գտի’ր տրված մտքերի ընդհանրությունը և բացատրիր դրանք:

• Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը:

• Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Ամփոփում

20. Դելայի և Ջիմի կերպարները ռոմանտիկակա՞ն, թե՞ ռեալիստական կերպարներ են: Պատասխանդ հիմնավորի’ր:

Օգնություն

Ըստ իրականության արտացոլման ձևերի` գրականության և արվեստի մեջ ստեղծագործությունները լինում են ռեալիստական, ռոմանտիկական և այլն:

Ռեալիստական ստեղծագործություններում կերպարները ներկայացվում են բազմակողմանիորեն` իրենց դրական և բացասական գծերով, իրենց բազմազան, հաճախ հակասական դրսևորումներով:

Ռոմանտիկական ստեղծագործություններում կերպարները, նրանց հարաբերությունները ներկայացվում են իդեալականացված, այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել հեղինակը:

21. Դուրս գրիր այն նախադասությունը (նախադասությունները), որտեղ խտացված է ստեղծագործության հիմնական գաղափարը (հեղինակի ասելիքը):

Posted in Մայրենի

Պարապմունք 19.

Պարապմունք 19.

Առաջադրանքներ կրկնողության համար

1. 



2.

3.

4.

5.

6.

7.


a4x5x9=
a4/a2=a6
a.a.a.a/a.a

b10 b7/b10
a^5/a^7=aaaaa/aaaaaaa=1/aa=1/a^2
(-2)

a^2/a^2=a^0=1
5^7/5^7
2^1=2
1
2^(-1)=½=0,5
2^(-2)=½^2=¼=0,25

2^3
2^8
3^(-2)
4^1
3^(-1)
3^(-4)