Posted in Uncategorized

Համբարձում Լիմոնջյան

Ծնվել, մեծացել և գործել է Կ. Պոլսում։ Ինքնակրթությամբ կատարելապես տիրապետել է հայ հոգևոր երաժշտությանը։ Կրթություն է ստացել ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող։ Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ, հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ։ Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին։ Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը։